Մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը
ՄՇԱԿՈՒՅԹ62 տարեկանում մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ի առավոտյան:
Աշոտ Գարեգինյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1982 թվականից:
Գարեգինյանը թղթակցել է այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցների, ինչպիսիք են ՏԱՍՍ-ը, «Ինտերֆաքս»-ը, աշխատել է «Огонек» և «Юный техник» ամսագրերում:
Վերջին շրջանում նա համագործակցում էր հայկական մի շարք լրատվամիջոցների հետ:
Աշոտ Գարեգինյանը թղթակցել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին:
«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Աշոտ Գարեգինյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին, կիսում կորստի ծանր վիշտը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



