«Յուվենտուսը» մերժել է «Բավարիայի» առաջարկը
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսը» մերժել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» առաջարկը Նիդեռլանդների հավաքականի կենտրոնական պաշտպան Մատեյս Դի Լիգտի տրանսֆերի վերաբերյալ։ «Բավարիան» առաջարկել է 60 միլիոն եվրո, հետագայում նաեւ 10 միլիոն եվրո բոնուս, հաղորդում է Get German Football News-ը։
«Յուվենտուսը» մտադիր չէ քննարկել 80 միլիոն եվրոյից ցածր առաջարկներ։ Ակումբները կշարունակեն բանակցությունները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դե Լիգտն ընդունել է «Բավարիայի» առաջարկը եւ պատրաստ է կարիերան շարունակել Բունդեսլիգայում։
Անցած մրցաշրջանում Դե Լիգտը «Յուվենտուսի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



