Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Ինտեր»-ում իր խաղաշապիկի համարը
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Ինտեր»-ում իր խաղաշապիկի համարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայ կիսապաշտպանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:
«Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր: Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



