Բայդենը խոստովանել է, որ տանը զենք է պահում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲայդենը խոստովանել է, որ տանը զենք է պահում: Այս մասին նա խոսել է զենքի շրջանառության կանոններում փոփոխություններ նախատեսող օրենքի ստորագրման պատվին կազմակերպված միջոցառմանը։
«Ես չորս որսորդական հրացան ունեմ՝ իմ երկուսը և իմ մահացած երկու որդիները», - ասել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ դրանք պահում է կողպեքի տակ, ինչպես «պետք է անեն բոլոր պատասխանատու զենք ունեցող մարդիկ»։
Նոր օրենքը խստացնում է ստուգումները 18-ից 21 տարեկան պոտենցիալ զենք գնողների նկատմամբ: Նա նաև խրախուսում է պետություններին ընդունել կանոնակարգեր՝ արգելելու ատրճանակներ և հրացաններ ունենալ այն անձանց, որոնք դատարանի կողմից վտանգ են ներկայացնում հանրության համար:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



