Սահմանվել է անմշակ կաշվի արտահանման արգելք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության որոշմամբ, վեց ամիս ժամկետով սահմանվել է անմշակ կաշվի՝ խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների (ԱՏԳ ԱԱ 4101, ԱՏԳ ԱԱ 4102, ԱՏԳ ԱԱ 4103) արտահանման արգելք:
Նպատակն է պաշտպանել Հայաստանում տեղական արտադրությունը և ապահովել այն հումքային բազայով՝ այսպիսով խթանելով Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը և հնարավորություն ընձեռելով ոլորտի ընկերություններին՝ ընդլայնել արտադրական ծավալները և բարձրացնել արտադրանքի մրցունակությունը։
Որոշումն ուժի մեջ է մտել 2022 թ․ հուլիսի 8-ից և գործելու է մինչև 2023 թ․ հունվարի 8-ը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



