«Բարսելոնան» Ֆրենկի Դե Յոնգին կվաճառի «Մանչեսթեր Յունայթեդին»
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ Նիդեռլանդների հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի տրանսֆերի հարցում, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Կատալոնական ակումբը տրանսֆերից կստանա 75 միլիոն եվրո, հետագայում՝ եւս 10 միլիոն եվրո բոնուս։
«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ պետք է համաձայնության հասնի Դե Յոնգի հետ, որը ցանկանում է մնալ իսպանացի Չավիի գլխավորած թիմում։
Դե Յոնգը 2019 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Անցած մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



