Մահացել է Արտուշ Մկրտչյանը
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի կենտրոնի հիմնադիր Արտուշ Մկրտչյանը։
«Նա քաղաքի նվիրյալներից էր, ով անգամ մութ ու ցուրտ տարիներին հավաքում էր արվեստի ստեղծագործություններ՝ հավատալով, որ Գյումրին պիտի ունենա գրաֆիկայի եզակի կենտրոն տարածաշրջանում։ Նրան հաջողվել էր համախմբել տարբեր սերունդների, հայացքների, ոճերի տեր արվեստագետների աշխատանքներ մի հարկի տակ՝ կենտրոնը դարձնելով քաղաքի զբոսաշրջության ամենաինքնատիպ վայրերից մեկը։
Հանգչիր խաղաղությամբ, Մաեստրո․․․»,-հայտնում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հումանիտար ամբիոնի վարիչ, հայ և համաշխարհային արվեստի պատմության դասախոս Արաքս Մարգարյանը:
Նշենք, որ «Սթիլ»-ը գրաֆիկայի առաջին և միակ թանգարանն է Հայաստանում։ Այն պաշտոնապես իր դռներն է բացել 2019 թ. օգոստոսի 25-ին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



