Թուրքիայի նախագահը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կգտնվի Թեհրանում, որտեղ կհանդիպի Իրանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է Hurriyet-ը: Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ Էրդողանի այցը տեղի է ունենում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հրավերով։
Երկու երկրների նախագահների նախագահությամբ հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիա-Իրան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը։
Խորհրդի նիստում կքննարկվեն թուրք-իրանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և երկկողմ համագործակցության բարելավմանն ուղղված քայլերը։
Այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային հարցեր։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



