Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքուն ու Անկարան երբեք չեն «հագենալու» պահանջներ ներկայացնելուց. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Պատերազմի ավարտից հետո Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները գլխավորապես տեղափոխվել են դիվանագիտական պայքարի դաշտ։ Այստեղ պետք է ի նկատի ունենալ, որ հիմնախնդրի դիվանագիտական կարգավորումը պետք է տեղի ունենար հատուկ դրա համար 1997 թվականին ստեղծված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մադատի ներքո։ Սակայն այն իրողության պայմաններում, երբ Ադրբեջանն առանց միջազգային դիմադրության հանդիպելու ագրեսիա իրականացրեց Արցախի նկատմամբ՝ ձգտելով ռազմական ճանապարհով հիմնախնդրի միակողմանի լուծում պարտադրել, Մինսկի խմբի համանախագահության նշանակությունը երկրորդական պլան մղվեց։

Դրան էլ այս տարի գումարվեց այն հանգամանքը, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների և Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրացման ֆոնին Մինսկի խմբի համանախագահության միասնական գործունեությունը կասկածի տակ է դրվել։ Անգամ համանախագահները չեն շփվում միմյանց հետ։ Եվ այս ֆոնին շատ հետաքրքիր է հայկական կողմի դիրքորոշումը։ ՀՀ իշխանությունները յուրաքանչյուր առիթի պնդում են, թե հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, սակայն իրենց գործողությունները ցույց են տալիս, որ համաձայնում են բանակցել համանախագահության ինստիտուտը շրջանցող ձևաչափերում։ Հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումները կազմակերպելու և կողմերին սեղանի շուրջ նստեցնելու հարցում արդեն տարբեր կողմերից միջնորդական դերակատարություն ստանձնելու փորձեր են կատարվում։

Օրինակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպումներն ինչ-որ ժամանակ կարող են կազմակերպվել Ռուսաստանի միջնորդությամբ, ապա որոշ ժամանակ անց նախաձեռնությունը կարող է անցնել ԵՄ-ին՝ ի դեմս Շառլ Միշելի միջնորդական ջանքերի։ Միևնույն ժամանակ, տեսանելի է, որ Թուրքիան ևս մեծ ջանքեր է ներդնում հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումներն իր միջնորդությամբ անցկացնելու ուղղությամբ։ Անկարայի նպատակն է, որ կոնկրետ ազդեցություն ունենա Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող դիվանագիտական գործընթացի վրա՝ այն այլ հարթակ տեղափոխելու միջոցով, օրինակ՝ Արցախյան հիմնախնդիրը դարձնել տարածաշրջանային «3+3» համագործակցության ձևաչափի քննարկման հարց։

Մյուս կողմից էլ՝ նկատելի է, որ հարևան Վրաստանը ևս փորձում է որոշակի միջնորդական դերակատարություն ստանձնել։ Օրինակ՝ անցյալ տարի վրացական կողմը միջնորդել էր 15 հայ գերիների վերադարձի համար։ Իսկ վերջերս էլ Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլ յա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի վերաբերյալ կողմերի մեկնաբանությունները աչքի են ընկնում ակնհայտ տարբերություններով։ Հայաստանի և Ադրբեջանի մեկնաբանություններում միայն ստանձնած պարտավորությունների կատարման և մտքերի փոխանակման մասին կետն է, որի շուրջ կողմերի դիրքորոշումները համընկնում են, սակայն այս հանգամանքը առկա հակադրությունների ֆոնին այնքան անկարևոր է, որ դրա մասին կարելի էր և չնշել։

Ընդհանուր առմամբ, այս իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները շատ հեռու են միմյանցից։ Եթե նայում ենք արտգործնախարարների հանդիպման մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, ապա կարող ենք նկատել, որ Բաքուն փորձում է հասնել Արցախի վերջնական հայաթափմանը, քանի որ պահանջում է, որ Արցախից դուրս գան հայկական զինված ուժերը։ Բանակցային փորձը ցույց է տալիս, որ եթե ադրբեջանական կողմի որևէ պահանջին էլ տեսականորեն հայկական կողմը համաձայնում է, ապա Բաքուն անընդունելի նոր պահանջներ է առաջ քաշում։ Օրինակ՝ երբ հայկական կողմը որոշեց իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը, դրան հետևեց Արցախից հայկական զինված ուժերը դուրս բերելու պահանջը։ Այսինքն, Բաքուն երբեք չի բավարարվելու պահանջներ ներկայացնելուց։ Եթե Մինսկի խմբի համանախագահությունը փորձում էր Արցախյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շրջանակներում կողմերի մոտեցումների համընկնման համար պայմաններ ստեղծել, ապա այս կառույցի անգործությունը թույլ է տալիս Բաքվին անտեսել բոլոր միջազգային նորմերը և գործել կամայականորեն։ Ինչպես տեսնում ենք, բանակցային հարթակում Ադրբեջանն իրեն այնքան սանձարձակ է պահում, որ փորձում է մեկը մյուսի հետևից զիջումներ կորզել Հայաստանից։

Իսկ այս ընթացքում մեր իշխանությունները ամեն կերպ փորձում են տպավորություն ստեղծել կողմերի դիրքորոշումների մոտեցման մասին։ Իրականում ՀՀ իշխանությունների զիջողականությունն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ մեր ներքին հարցերում նրանք առաջնորդվում են թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրանքով կամ առնվազն ցանկություններով։ Օրինակ՝ տեղեկություն է շրջանառվում, թե իշխանությունների կողմից հրահանգ է տրվել, որ ճանապարհներին տեղադրված խաչերը հեռացվեն։ Խոսքը հատկապես վերաբերում է սահմանամերձ ճանապարհներին։

Փորձ է կատարվում այդ քայլը արդարացնել գեղագիտական հիմնավորումներով, բայց մարդկանց շրջանում խորանում են կասկածները, թե այդպիսով քայլեր են կատարվում Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկություններին ընդառաջ. բա որ ճանապարհները բացվեն, թուրքերն ու ադրբեջանցիները գան Հայաստան, կամ անցնեն Հայաստանով, խաչե՞ր պիտի տեսնեն: Այ, այ, այ... Այդ տրամաբանությամբ գուցե մի օր էլ եկեղեցիների վրայի խաչե՞րը հանել տաք... Այսպիսի քաղաքականության շրջանակներում է նաև, որ մեր իշխանությունները ավելի մեծ ջանասիրությամբ են քաղաքական հալածանքների ենթարկում այն մարդկանց, ովքեր «թթու խոսք» են երբևէ ասել Ադրբեջանի ու Թուրքիայի հասցեին, բարձրաձայնել Ադրբեջանի ու Թուրքիայի հանցագործությունների մասին, եղել են Հայկական հարցի միջազգայնացման ջատագովներից և այլն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Մի´ հետաձգիր ամառըՊաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ ԴադայանըԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հարբած տղամարդը օդամղիչ հրացանով կրակել է 14-ամյա տղայի վրաԲանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետոՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է