Էրդողանը ժամանել է Թեհրան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնապես ողջունել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սաադաբադի համալիրում, փոխանցում է Mehr-ը։
Թուրքիայի նախագահը ժամանել է Թեհրան՝ Աստանայի ձեւաչափի պետությունների ղեկավարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար, որը տեղի կունենա այսօր Թեհրանում։ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները կքննարկեն խաղաղության գործընթացը Սիրիայում։
Սպասվում է, որ այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կքննարկի երկկողմ համագործակցությունը եւ կանդրադառնա վերջին զարգացումներին տարածաշրջանում եւ աշխարհում:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



