Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարինա Թագակչյանը երկրորդ անգամ կմայրանա

ԼԱՅՖ

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգահան, հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը, ով վերջին տարիներին շատ հարգելի պատճառով աշխատանքային դադար է հայտարարել՝ հաղորդավարուհին մեծացնում է իր 1.5-ամյա դստերը, բայց պարզվում է, որ Մարինայի հարգելի դադարը երկարաժամկետ է լինելու, քանի որ 2016-ին կծնվի նրա եւ ամուսնու՝կ ինոօպերատոր Ալեքսանդր Քալանթարի երկրորդ դուստրը: Այս եւ այլ թեմաների շուրջ մեզ հետ խոսել է երգահանը:

-Մարինա, հաճելի լուրով ներկայացաք, 2016-ը Ձեզ համար շատ խորհրդանշական էլինելու, կպատմե՞ք, թե ինչ զգացիք, երբ իմացաք, որ կրկին մայր եք դառնալու, ի՞նչզգացողություններ ունեցավ նաեւ ամուսինը:

-  Այո, այդ նորությունը մեզ համար որքան հաճելի էր, այնքան վախեցնող, մասնավորապես ինձ համար, քնաի որ աղջիկս՝ Եվան, ինչպես նշեցիք, դեռ շատ փոքր է եւ շատ ակտիվ, չարաճճի բալիկ է: Բայց ամուսնուս ոգեւորությունն այնքան մեծ էր, որ այդ վախերը մղվեցին 2-րդ պլան: Ամուսինս ուղղակի պաշտում է դստերը եւ եւս մեկ երեխա ունենալու գայթակղությունը աննակարագրելի էր: Անկեղծ ասած, եթե ընտրության հնարավորություն լիներ, ես կցանկանայի արու զավակ ունենալ, որովհետեւ մանկուց երազել եմ տղաներ ունենալու մասին, բայց, ինչպես ասում են, խանութում չենք, որպեսզի ընտրենք, Եվայիս համար էլ սա ամենամեծ երջանկությունը կլինի, քանի որ շատ է սիրում երեխաների, անգամ փողոցում անծանոթ բալիկների հետեւից մեծ ոգեւորությամբ վազում է եւ կանչում իր անուշ թոթովներով: Մյուս կողմից էլ, քույրիկի համար քույրը հաճախ կյանքի ամենալավ ու հավատարիմ ընկերուհին է, տղան ընկերներով կարող է բավարարվել, իսկ աղջիկը հավատարիմ քույրիկի կարիք միշտ ունի՝ սա իմ փորձից գիտեմ:

-Հիշում եմ, երբ մի անգամ խոսում էինք, ասացիք, որ Եվան շատ ակտիվ է, բայց դա չինշանակում, որ մեկ բալիկով կսահմանափակվեք, գիտեմ, որ շատ երեխաների մասին էիքերազում, երազանքն անփափո՞խ է մնացել:

-  Մեծ ընտանիք ունենալու երազանքս փոփոխության չի ենթարկվել, ընդհակառակը, ամրապնդվել է, դա համամարդկային ամենակարեւոր արժեքն է՝ առաջ Աստված:

-Հետաքրքիր է՝ արդեն որոշել եք, թե ինչ անուն եք ընտրելու երկրորդ դստեր համար,գիտեմ, որ այս անգամ անվան ընտրությունը թողել եք ամուսնուն:

-  Անվան ընտրությունն այս անգամ պապայի վրա է, բայց նա էլ այդ խնդրի հետ դեռ կռիվ է տալիս՝ մի օր մի անուն է ասում, հետո համարում է, որ դեռ չծնված դստերը ավելի գեղեցիկ եւ իմաստալից անուն է պետք գտնել, մի խոսքով՝ փնտրտուքի մեջ է:

-Մարինա, մի քանի օր հետո նոր տարի մուտք կգործենք, նախատոնականտրամադրությունը տանը արդեն իշխո՞ւմ է, տոնածառը զարդարե՞լ եք:

-  Մեր տանը նախատոնական է ամեն առավոտ, երբ զարթնանում ենք ու լսում մեր երեխայի ձայնը, ուրախ, լիաթոք ծիծաղը,: Ինչ վերաբերում է տոնածառին, դեռ դեկտեմբերի 20-ին ենք այն զարդարել: Ի դեպ ասեմ, որ Եվան մեզ շատ օգնեց, միաժամանակ նաեւ խանգարեց այդ հարցում: Եվայի հետ միասին Ձմեռ պապիկին նամակ գրեցինք, խնդրեցինք, որպեսզի նա նվերներն ընտրի պստլիկ Եվուլիկի ցանկությամբ, ընդ որում ասեմ, որ աղջիկս արդեն մոտավորապես թելադրում է իր ցանկությունները, նա իր փոքրիկ մատիկով ցույց է տալիս այն ամենն, ինչ ցանկանում է եւ տառերը իր թոթովեներով հազիվ արտասանելով՝ ասում է «Էսսս- էսս»:

-Մարինա, կարելի՞ է ենթադրել, որ գալիք տարում աշխատանքային միջավայրում Ձեզչենք տեսնի:

- Չեմ կարող ասել, որ միանշանակ չեմ աշխատի գալիք տարում, քանի որ ուզում եմ այդ հարցում մի փոքր ակտիվացնել կյանքս, այսինքն՝ վերաակտիվացնեմ երգահանիս գործունեությունը եւ իհարկե, կորպորատիվ միջոցառումներ վարելու աշխատանքս, ինչը անում էի Եվայիս ծնունդից հետո. ես ու Տիգրան Հարությունյանը թե անհատապես, թե միասին միջոցառումներ ենք վարում, այդ թվում նաեւ հարսանյաց հանդեսներ: Ինչ վերաբերում է հեռուստատեսային աշխատանքին, այն դեռեւս մի փոքր էլ կհետաձգվի:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված