Մարմարիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 19-ին՝ ժամը 11:38-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ամառային խոհանոցի և խորդանոցի տանիքներում (մոտ 140 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին, մարվել՝ 13:58-ին: Այրվել են խորդանոցի փայտե տանիքը (մոտ 84 քմ), առաստաղը, ներսում՝ կենցաղային իրեր, ամառային խոհանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 56 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 250 հակ):
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



