Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինչ եղավ, երեխեքին եղավ». Արմենի մահից, հուղարկավորությունից հետո անգամ ընտանիքն անպատասխան մնացած հարցեր ունի. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արմեն Խանգալդյանը երկամյա ծառայությունից հետո այս տարի հուլիսին պետք է տուն վերադառնար, բայց 44-օրյա պատերազմը թույլ չտվեց: Նրա մասին հիշողություններով կիսվում է քեռու կինը, ասում՝ մեր տան երեխան էր: Արմենի կյանքն անցել է Նորամարգ գյուղում՝ մանկություն, մանկապարտեզ, դպրոց:

«Համեստ էր, խելոք, նպատակասլաց, յուրահատուկ, տարբերվող, բոլորին օգնության ձեռք էր մեկնում: Դպրոցում լավ էր սովորում՝ լիարժեք հարվածային էր: Գերազանց էր պատմությունից: Այդ առարկայի հետ էին կապված իր բոլոր նպատակները, պատմաբան, մանկավարժ, անգամ էքսկուրսավար, սրանցից մեկն իր մասնագիտությունը պետք է դառնար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սյուզաննան:

Արմենը որոշել է ծառայությունից վերադառնալուց հետո բուհ ընդունվել, հստակ չէր կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում: Դեռ դպրոցական տարիներից պատանի երկրապահ էր, զինվորական ծառայությանը պատրաստ էր բոլոր առումներով ու մեծ սիրով է մեկնել բանակ՝ ուղղությունը դեպի Արցախ: «Հնարավորություն կար, որ մեկ տարի ուշ զորակոչվեր, իրեն ասացինք՝ ընդունվի բուհ, հետո մեկ տարուց կգնաս: Հրաժարվեց՝ չէ, իմ տարիքի տղերքի հետ կգնամ, իրենց հետ էլ կգամ: Մեկ-մեկ մտածում եմ՝ երևի ի սկզբանե կանխորոշված էր երեխեքի ճակատագիրը: Անհամբեր սպասում էր: Երբ զորակոչվելու թուղթը եկավ, իր մոտ մի իսկական ուրախություն էր: Ընկերներով օրերն էին հաշվում, որ պիտի գնան բանակ»,-նշում է զրուցակիցս:

Նրանց թվում էր նաև Գևորգ Մարգարյանը, ում մասին ևս պատմել եմ: Երկու օրվա տարբերությամբ զորակոչվել են, պետք է հուլիսին վերադառնային, բայց երկուսն էլ գնացին դեպի հավերժություն: Երկու ամսվա ծառայող էր Արմենը, երբ սկսվեց պատերազմը: Սյուզաննան ասում է, որ մինչև վերջին օրն իր հետ կապ են պահել: «Պատերազմի սկսվելու օրը եղել է պոստերում: Հրետանավոր էր: Առաջին օրը զանգեց, իրենց խմբից արդեն ոչ ոք ողջ չէր, մենակ ինքն էր մնացել: Զանգեց քեռուն, այնտեղի տարածքին ծանոթ էինք, ասաց՝ Արմեն, պոստիցդ շարային քայլերով հետ դարձ արա ու վազիր: Ահագին տեղ վազել էր, միացել ուրիշ խմբի: Հետո երեխեքին հավաքել էին, նորից տարել առաջնագիծ: Անընդհատ գնում էին առաջ, հետո նահանջում: Հոկտեմբերի 13-ին թե 14- ին չէինք կարողանում իր հետ կապվել, խառնվել էինք իրար: Ինչ-որ տան համարից զանգ եկավ ինձ, պատասխանեցի. Արմենն էր: Ասում եմ՝ ինչի չես զանգում, բա՝ նահանջել ենք, ինչ-որ տուն է, հիմա այդ տանն ենք: Հետո հրամանատարների հետ էին կապվել, եկել էին երեխեքի հետևից ու նորից տարել առաջնագիծ»,-վերհիշում է պատերազմական օրերը:

Հավելում է՝ վտանգը ոնց որ հետապնդեր Արմենիս, ասում էր՝ անընդհատ առաջ են ուղարկում, բայց ով գնում է, էլ հետ չի գալիս: Ջաբրայիլ, Ֆիզուլի, Հադրութ, անընդհատ հետ ու առաջ, մի վայրից մյուսն են տեղափոխվել: «Հոկտեմբերի 19-ի երեկոյան ենք իր հետ վերջին անգամ խոսել, պապիկի հետ խոսեց: 20-ի առավոտյան զանգեցինք, անհասանելի էր, հինգ օր հետո կարողացանք կապվել իրենց սերժանտներից մեկի հետ, ասաց՝ տարբեր տեղերում ենք, կփորձեմ իր հետ խոսել, կասեմ կզանգի ձեզ: Նորից ենք զանգում, ասում է՝ չգիտեմ՝ որտեղ է, նահանջել ենք: Հետո քեռին զանգահարեց, ասաց՝ հիվանդանոցներում նայեք: Գուցե արդեն ինչ-որ տեղեկություն ուներ, չգիտեմ: Հասել ենք մինչև Գորիս, ամեն տեղ նայել, անգամ դիահերձարաններում, Արմենը ոչ մի տեղ չկար:

Չգիտեինք էլ՝ վիրավոր է, թե արդեն զոհվել է: Հետո մի հոլովակ տեսանք, որտեղ մի տղա կազմվածքով, քայլվածքով շատ նման էր մեր երեխուն: ԱԱԾ եկանք, բայց ասացին, որ դա Էջմիածնի քիմիկների խումբն է, այսինքն՝ հերքվեց, որ Արմենն է: Մայրիկն այդ ընթացքում նաև ԴՆԹ անալիզ էր հանձնել: «Ամերիկայի ձայնը» տեսանյութ պատրաստեց, հույս ունեինք, որ ինչ-որ մեկը կճանաչի, տեղեկություն կստացվի: 2021 թ. մարտին զանգ ստացանք՝ գտել էին Արմենին, ասացին, որ դեկտեմբերից իրենց մոտ է»,-նշում է զրուցակիցս:

Սարսափով եմ ֆիքսում, որ անգամ զոհվելուց հետո Արմենը երկար ճանապարհ է անցել՝ մինչև կհասներ տուն՝ Նորամարգ: Արմենի մահից, հուղարկավորությունից հետո անգամ ընտանիքն անպատասխան մնացած հարցեր ունի: Նրանց ասել են, որ Արմենին Հորադիզում են գտել, բայց ընտանիքի ունեցած տեղեկություններով, Արմենի հետ ունեցած զրույցների արդյունքում իրենք վստահ են, որ նա այնտեղ չի եղել: Սյուզաննան ասում է՝ ճշտել են, որ կարգն այսպես է՝ որտեղից գտնում են մարմինը, հստակ նշում են վայրը: Այս առումով հարցեր ունեն, Արմենը Հորադիզում չի եղել: Նրա խոսքով, տղայի մարմինը վնասված չի եղել, իրենց չեն փոխանցել որևէ իր Արմենից՝ գլխարկ, գոտի, ոչինչ: «Իր ծոցագրպանում խաչ ուներ, ընկերուհին էր նվիրել, այն միշտ իր հետ էր, դա էլ չկար: Միակ փաստը, որ իրենք Արմենին են հուղարկավորել, ԴՆԹ անալիզն է: Մեզ ասել էին, որ մարմինն ամբողջական չէ, մասնատված է, բայց երբ գնացել էին դիահերձարանից այն վերցնելու, նման տպավորություն չեն ստացել: Խնդրեցինք, որ գոնե նկար լինի, որ նաև այդպես համոզվենք, որ Արմենն է, բայց դա էլ չկա»,-հավելում է նա:

Ասում է՝ նման մանրամասներ պատմելու պատճառն այն է, որ դեռ բազմաթիվ հարցեր ունեն, որոնք պատասխաններ չեն ստացել ու նաև այդ պատճառով մինչև հիմա սպասում է Արմենի վերադարձին, անգամ մտածում, որ գուցե գերի է ընկել, ճիշտ է՝ դա էլ է դաժան բան, բայց գոնե հույս կա, որ մեկ անգամ էլ կտեսնեն իրենց տղային: Արմենի մահվան պատճառը հայտնի չէ, իսկ մահվան օրը նշվել է հոկտեմբերի 20-ը:

«Ասել ենք, որ իր հետ վերջին անգամ հոկտեմբերի 19-ին ենք խոսել, իրենք էլ մահվան օր նշել են հոկտեմբերի 20-ը»,-ասում է տղայի քեռու կինը:

Իսկ հիմա ընտանիքը մնացել է իր հուշերի հետ, տղայի քեռին էլ է պատերազմի օրերին Արցախում եղել, հիմա էլ իրեն մեղադրում է, որ չի կարողացել Արմենի կողքին մնալ, գուցե... «Հիմա էլ մեր կյանքը ջրի հունով գնում է, մենք էլ ծիծաղում ենք, հետո մեզ մեղադրում ենք, ուրախանում ենք, մեղադրում ենք, երեխաների հետ ժամանակ ենք անցկացնում, էլի մեզ ենք մեղադրում: Մտածում ենք՝ ինչի համար պիտի երեխեքի ճակատագիրը սենց դասավորվեր: Ամեն մեկս մեր ցավով ապրում ենք: Մի կողմից՝ ուրախանում ես, որ քո տղան ամուսնացած չէր, երեխա չունի, մի կողմից էլ՝ տխրում, որ իր ժառանգին երբեք էլ չես տեսնելու: Ինչ եղավ, երեխեքին եղավ: Մենք ապրում ենք՝ ասում ենք, խոսում, անգամ ծիծաղում, թեկուզ մեղադրելով, բայց ապրում ենք: Իրենց հետ նման բան չպետք է լիներ: Սփոփանք է, որ հերոսացած գնացին, իրենց հուր-հավիտյան հիշելու են: Բայց դա էլ, իհարկե, չի սփոփում»,-եզրափակում է Սյուզաննան:

Հ. Գ. Արմեն Խանգալդյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը