Ազատության հրապարակը մարդաշատ չէ. Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանդարտ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզատության հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման նստացույցը շարունակող քաղաքացիներին հյուրընկալվել է հայտնի երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո): Նա երգել է ցուցարարների համար:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ շարունակում են նստացույցը` վստահեցնելով, որ մնալու են այդտեղ այնքան ժամանակ, մինչև չհասնեն իրենց նպատակներին: Ազատության հրապարակը մարդաշատ չէ (մոտ 200 մարդ):
Միևնույն ժամանակ, Բաղրամյան պողոտայում ևս շարունակվում է բողոքի ակցիան: Այս պահին իրավիճակը հանդարտ է: Բողոքի ակցիայի մասնակիցների քանակը զգալիորեն զիջում է նախորդ օրերի ցուցարարների թվին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...



