ԱրարատԲանկը ներդրել է նոր ծառայություն՝ «Фора- онлайн»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատԲանկը ընդլայնել է դրամական փոխանցումների իր ցանցը՝ նոր համագործակցություն սկսելով «Фора Банк»-ի հետ։
«Фора-онлайн» բջջային հավելվածի օգտատերերը, շահառուի հեռախոսահամարը նշելով, կարող են գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտապան (հաշվետեր) ֆիզիկական անձ հաճախորդներին: Ավելին, փոխանցումները (հաշվի համալրումները) կատարվում են հաշված վայրկյանների ընթացքում, և շահառուից որևէ միջնորդավճար չի գանձվում։
«Հաճախորդակենտրոն բանկ դառնալու ճանապարհին ԱրարատԲանկը անընդհատ աշխատում է դրամական փոխանցումների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի հաճախորդները համակարգերի ընտրության լայն հնարավորություն ունենան։»,- ասված է հաղորդագրության մեջ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



