Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խնդիր է դրված արդարացնել այն դավադիր քաղաքականությունը, որն իրականացնում է գործող իշխանությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածաշրջանային պետությունների հանդիպումն ուրվագծում էր տարածաշրջանային ուժային բալանսի փոփոխության վերաբերյալ քննարկումները, տարբեր մայրաքաղաքներից տարածաշրջանի ապագայի տեսլականը և, իհարկե, անվտանգության ու ազգային շահերի այն միջակայքերը, որոնց ձգտելու են հանդիպման մասնակից երկրները:

Անդրադառնալով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների՝ Թեհրանում տեղի ունեցած հանդիպմանը՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Նրա խոսքով, նման հանդիպումները կարևոր, բայց վճռորոշ չեն, քանի որ աշխարհը դեռևս նման փուլում չէ: «Թեհրանի հանդիպումը նաև երեք մայրաքաղաքների կարմիր գծերի ուղենշման, տարածաշրջանային անվտանգության իրենց պատկերացումները հանրայնացնելու հնարավորություն էր, որը, ենթադրում եմ, կարողացան արդյունավետ օգտագործել: Առհասարակ, աշխարհը նոր աշխարհակարգի փուլում է, միջազգային իրավունքը դասական իմաստով այլևս չունի այն դերակատարումը, որն ուներ նախկինում: Այսօր շատ ավելի ակնհայտ է ուժի իրավունքի դերակատարումն ու նշվածի վճռորոշ լինելը: Եվ այս իմաստով տարածաշրջանային բնույթի նման հանդիպումները գրամ-գրամ ստեղծում են միջազգային աշխարհակարգը»,ասաց մեր զրուցակիցը՝ վստահություն հայտնելով, որ նման հանդիպումներ պարբերաբար կլինեն: Նշված հանդիպման համատեքստում քաղաքագետը հիշեցրեց Էրդողանի բավականին բաց հայտարարությունը, ըստ որի, Սիրիայի հարցում Թեհրանի ու Մոսկվայի որոշակի աջակցություն էր ակնկալում:

Շեշտելով նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի մոտեցումը՝ կապված հատկապես հայիրանական սահմանի փոփոխության անթույլատրելիության հետ՝ Ա. Ղևոնդյանը հավելեց. «Սրանք փոքրիկ էլեմենտներ են, որոնք արտացոլում են այդ երկրների փոխհարաբերությունների լայն շրջանակը: Պետք է հասկանալ, որ Իրանում, մեծ հաշվով, հանդիպել են մրցակից պետությունների ներկայացուցիչներ, որոնք, իհարկե, թշնամիներ չեն, բայց ինչ-որ էլեմենտների մասով հակառակորդներ են: Սա նշանակում է, որ եղել է դիրքորոշումների հստակեցում, մյուս կողմից էլ՝ մրցակցային իրավիճակ: Օրինակ՝ Խամենեիի հայտարարությունը հակադրվում է թուրքական շահին: Իսկ երբ Էրդողանը հայտարարում է Սիրիայում աջակցություն ակնկալելու մասին, ու հետո Իրաքում թուրքական դեսպանությունը հարձակման է ենթարկվում, նաև հակաթուրքական ակցիաներ են տեղի ունենում, նշանակում է՝ Թեհրանում տեղի ունեցածը որոշակի արտացոլումներ է ստանում նաև այլ երկրներում: Աշխարհակարգն այսպիսի տարածաշրջանային հանդիպումներով է ձևավորվում, որոնք հետագայում արտացոլվում են իրական կայնքում ինչպես պատերազմների, այնպես էլ գործընկերային հարաբերությունների ավելի խորացման տեսքով»:

Շետելով, որ Հայաստանը ևս տարածաշրջանի մի մաս է, քաղաքագետն ընդգծեց, որ գրեթե բոլոր որոշումներն այս կամ այն կերպ ազդելու են մեզ վրա: «Եթե մենք նախկինում կարող էինք գործոն լինել, ապա այսօր ՀՀ իշխանությունների արկածախնդիր արտաքին քաղաքականության հետևանքով դադարել ենք գործոն լինել: Մենք այլ պետությունների բանակցությունների օրակարգի էլեմենտ ենք դարձել: Մեր ճակատագիրը, քաղաքական օրակարգը, մեր գոյության, անվտանգության, նաև զարգացման հեռանկարները որոշվում են այնպիսի հանդիպումների ժամանակ, որոնք տեղի են ունենում առանց մեզ, և որոնց արդյունքների մասին մեզ կա՛մ տեղյակ են պահում, կա՛մ երբեմն անգամ տեղյակ չեն պահում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ կան կարծիքներ, որ, այսպես թե այնպես, չենք կարող ազդել աշխարհաքաղաքական կենտրոնների, ինչպես նաև առկա գործընթացներից բխող արդյունքների վրա, Ա. Ղևոնդյանն արձագանքեց. «Աշխարհում կան փոքր պետություններ, որոնք իրենց ճակատագիրը կարողանում են որոշել իրենց քաղաքականության, մրցունակության, իրենց կենսունակության և իրենց արդյունավետ դիվանագիտության արդյունքում: ՀՀ-ն տարիներ շարունակ գործոն է եղել: Այսինքն, ունեցել է ազդեցության իր չափաբաժինը և չի գնացել այնպիսի գործընթացների, կոմպրոմիսների, որոնք դեմ են իր կենսական շահերին: Բայց ի՞նչ փոխվեց, որ այլևս Հայաստանի մոտեցումները որևէ մեկին հետաքրքիր չեն և հաշվի չեն առնվում: Պատճառը շատ պարզ է. 2018-ից Հայաստանում իշխանության բերվեց քաղաքական տհասությամբ և սեփական պետության նկատմամբ դավադրական հակումներ ունեցող քաղաքական խմբակ, որն սկսեց սպասարկել ոչ թե Երևանի, այլ առավելապես Բաքու-Անկարա գծի շահերը:

Այն, ինչի մասին դուք դիտարկում արեցիք, այս ամենը սվաղելու, ձախողված, դավադիր քաղաքականության արդյունքներից բխող հանրային դժգոհությունները թուլացնելու քարոզչական գործողություն է: Այսինքն, խնդիր է դրված արդարացնելու այն դավադիր, պատվիրակված քաղաքականությունը, որն իրականացնում է գործող իշխանությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի պատրոնաժի և վերահսկողության ներքո: Ավելին, վերոնշյալ կարծիքները շրջանառող, այսպես կոչված, փորձագետները կամ հանրային կարծիք ստեղծողները պատվիրակված օտարերկրյա հատուկ ծառայությունների խոսնակներն են, որոնք հայկական տեղեկատվական, նաև ներքին հոգեբանական դաշտում հակահայկական թեզեր են առաջ քաշում՝ արդարացնելով գործող իշխանության հակապետական քաղաքականությունը: Իսկ իրականում նման «օվերտոնի պատուհանների» մենք շատ ենք առնչվել»:

Զուգահեռներ անցկացնելով՝ քաղաքագետը հավելեց. «Նույնպիսի կոնյուկտուրա կար նաև 90-ականներին, միջազգային հանրությունն այն ժամանակ ինչո՞ւ հաշվի առավ Հայաստանի մոտեցումները: Կամ՝ պատերազմը, որը նախաձեռնվեց հայկական կողմի դրդմամբ, ինչո՞ւ տեղի չունեցավ 90-ականների վերջին կամ 2000-ականների սկզբին, այլ տեղի ունեցավ 2018-ին՝ Հայաստանում իշխանահանձնման գործընթացից հետո: Ամեն ինչ ակնհայտ է, և խնդիրը երկու էլեմենտ ունի. առաջին՝ Արցախի խնդրի լուծում՝ հօգուտ Ադրբեջանի շահերի, երկրորդ՝ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման գործընթաց: Վերջին շրջանի քաղաքական գործընթացներում առնվազն նշվածներն են սպասարկվել»: Խոսելով նաև վերոնշյալից բխող սպառնալիքներից՝ Ալեն Ղևոնդյանը նշեց, որ ՀՀ-ն դասական և փաստացի առումով այս պահին չունի ազգային, պետական անվտանգության ապահովման համալիր և համապարփակ իրավիճակ. «Ներքաղաքական, արտաքին քաղաքական, նաև զուտ պետական կառավարչական և հանրային կենսագործունեության ոլորտներն անվտանգություն բառի հետ որևէ կապ չունեն, որովհետև բոլոր շեմերը, բոլոր սպառնալիքներն ու վտանգներն այն աստիճան են սրված, որ մենք, կարելի է ասել, անդունդի մեջ ազատ անկման վիճակում ենք հայտնվել: Ես որևէ էլեմենտի մասով չեմ ծայրահեղացնում, անգամ եթե ցուցանիշները նայենք, կհասկանանք, որ, որպես պետություն, մենք գրամգրամ դադարում ենք գոյություն ունենալ»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների մասով առկա գործընթացին ու պաշտոնական Երևանի մոտեցումներին՝ Ալեն Ղևոնդյանը շեշտեց, որ ՀՀ-ի քաղաքական, այդ թվում՝ ներքաղաքական օրակարգը 1998 թվականից ի վեր ձևակերպվել ու զարգացել է ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթի ներքո: «Բացի այդ, Հայաստանում մի շարք քաղաքական ուժեր իրենց օրակարգում որպես կենսական հարց Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու կամ հակառուսականության էլեմենտներ արմատավորելու և թրքահաճո քաղաքականություն իրականացնելու վարք են որդեգրել: Ի դեպ, տարբեր պարբերականությամբ իրենք ավելի կամ պակաս հաջողություններ են ունեցել: Այս պահի դրությամբ մենք գտնվում ենք նման գործընթացի ծայրահեղագույն կետի վրա. այդ ուժերի ազդեցության ներքո հանրային ընկալումը բավակաչափ դեպի հակառուսականություն է շեղվել: Իսկ թուրքական էլեմենտի փափուկ, հոգատար, բարիդրացի կերպարի ստեղծման ուղղությամբ շարունակում են ինտենսիվ կերպով տարբեր գործընթացներն իրականություն դարձնել:

Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան բացելու՝ պաշտոնական Երևանի թեզը պատանդ, գերի հանձնվելու թեզ է, որը ոչ միայն տարածաշրջանային տերությունների կողմից է պատվիրակված, այլև ՀՀ գործող վարչապետն անհատապես սպասարկում է ոչ հայկական կենտրոնների շահերը: Սա ոչ թե գնահատական է, այլ փաստ»,-ընդգծեց քաղաքագետը:

Նրա խոսքով, հայկական շահն առկա գործընթացների մեջ որևէ կերպ ներկայացված չէ: Միևնույն ժամանակ, քաղաքագետն ընդգծեց, որ տարածաշրջանում ՌԴ-ի և Իրանի ներգրավվածությամբ առկա մրցակցությունն իր հանգուցակետին դեռ չի հասել:

«Եվ այս իմաստով պաշտոնական Երևանի՝ Անկարա-Բաքու գծի շահերը սպասարկելու նպատակադրումները դեռևս ընթացքի մեջ են:Այսինքն, մենք կունենանք ակտիվացման, սրման տարբեր փուլեր, նաև ուժային հարաբերակցության փոփոխման, նաև ռազմական որոշակի գործընթացներ, որոնք ծայրահեղ սցենար են, բայց չեմ բացառում: Իսկ թե դրանից հետո ինչ կմնա տարածաշրջանում կամ ինչ կմնա Հայաստանից, այս պահի դրությամբ իմ գնահատականներում բավականին հոռետես եմ, բայց իրական քաղաքականությունը սա է: Այսինքն, մարդու իրավունքներին, հումանիզմի զարգացմանն ուղղված քաղաքականություն չկա. երբ անվտանգություն ստանալու դիմաց խաղաղություն ես մուրում, չես ստանում ո՛չ անվտանգություն, ո՛չ խաղաղություն: Մենք փաստացի ունենք մի իրավիճակ, համաձայն որի, ՀՀ իշխանություններն ուղղակի ցանկանում են պետությունը գերի հանձնել թուրք-ադրբեջանական գծին»,-նշեց քաղաքագետը:

Նշվածի շուրջ Ալեն Ղևոնդյանը մի օրինակ բերեց. «Սյունիքը հանձնելու հետ կապված ռազմավարական որոշում կար, որը ՀՀ գործող վարչապետն իր առանձնազրույցներից մեկի ժամանակ բանավոր կերպով հայտնել էր Իլհամ Ալիևին: Մասնավորապես՝ Սյունիքով Ադրբեջանի և Թուրքիայի՝ սուվերեն իրավունքով միջանցք էր անցնելու: Հետագայում Թեհրանի ու Մոսկվայի ազդեցության ներքո հայկական կողմը հետ կանգնեց իր այդ հանձնառությունից: Այսպիսով, բանավոր պայմանավորվածությունը դրժվեց, և հենց սա է նաև պատճառը, որ Ալիևը պարբերաբար դժգոհություններ է հայտնում առանձնազրույցներում Փաշինյանի խոստացածի ու հետո այլ բան ասելու մասով: Ավելին, Ալիևը բավականին դժգոհ է Մոսկվայից ու Թեհրանից, որովհետև պաշտոնական Երևանի փոխարեն փաստացի Հայաստանի ազգային շահերն են ապահովում: Այսպիսի աբսուրդային և աղետալի վիճակ ունենք: Եթե Հայաստանում ինչ-որ շրջանակներ պետություն պահելու, պետություն ունենալու ցանկություն ունեն, պետք է հասկանան, որ առարկայական, կիրառական ու հասցեական քայլեր չանելու դեպքում չի բացառվում հետևյալ իրավիճակը. միգուցե Հայաստանը որոշակի սահմաններով մնա քարտեզի վրա, բայց ապագան մեր պետականության համար շատ մշուշոտ կլինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Գազ չի լինելու օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն