Ռոնալդուն դեռ Լիսաբոնում է եւ չի ցանկանում միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ չի միացել հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին։ 37-ամյա ֆուտբոլիստը Լիսաբոնում սպասում է իր գործակալ Ժորժե Մենդեշի հետագա ցուցումներին։
Ռոնալդուն չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա պատրաստ է նաեւ աշխատավարձի 30 տոկոս կրճատմամբ, միայն թե հաջորդ մրցաշրջանում հանդես գա Չեմպիոնների լիգայում, հաղորդում է Football Daily-ն։ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես է գալու Եվրոպայի լիգայում։
Ռոնալդուի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



