Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ավետիք Չալաբյանի կալանավորումը պետք է տագնապի ազդանշան լինի մեր հասարակության համար». Երևանում տեղի ունեցավ Չալաբյանի պաշտպանական խմբի մամլո ասուլիսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով մեկնարկում է դատաքննությունը: Այս մասին այսօր Երևանում հրավիրված մամլո ասուլիսին հայտարարեց Չալաբյանի պաշտպանական խումբը` ներկայացնելով գործով նախաքննության ընթացքում արձանագրված ապօրինությունները: Ավետիք Չալաբյանը շինծու քրեական գործով արդեն երկուսուկես ամիս է ինչ ապօրինաբար զրկված է ազատությունից, և պաշտպանական խումբը պատրաստվում է միջնորդել դռնբաց դատական նիստերի իրականացման, որոնց միջոցով հնարավորություն կունենան ներկայացնելու գործի աբսուրդայնությանը: Պաշտպանական խումբը պատրաստվում է ընդհուպ մինչև մեղադրանք ներկայացված հոդվածի սահմանադրականությունը վիճարկարկել:

«Նախ, չնայած այն հանգամանքին, որ 2022թ հուլիսի 1-ին է նոր քրեական օրենսգրքը ուժի մեջ մտնել, հենց նույն օրը նախաքննական մարմին ներկայացրեցինք համապատասխան միջնորդություն՝ հնարավոր արարքը նոր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որակելու համար, սակայն նշված միջնորդությունը թողնվել է փաստացի առանց քննության, քանի որ դրա վերաբերյալ որևէ պատասխան մինչ այժմ չի ստացվել: Ապա դատարանը իր որոշման մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և նշված կեղծ տեղեկությունների հիման վրա երկարացրել է Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը:  Հետաքրքրական է, որ քննիչը չի իրականացրել գործի նյութերի ծանոթացման վարույթային գործողություն։ Այնքան մեծ է գայթակղությունը եղել մեկ վարկյան անգամ Չալաբյանին ազատության մեջ չտեսնելու, որ գնացել են օրենքի կոպիտ, եթե կուզեք՝ հանցավոր խախտման ճանապարհով»,-նախաքննության ընթացքում թույլ տրված բազմաթիվ օրինախախտումների մասին խոսել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը: 

«Արդեն 2.5 ամիս է, ինչ ես գտնվում եմ մեր երկրում իշխող ապազգային վարչակարգի պատանդի կարգավիճակում։ Եթե այս ամենի սկզբում դեռ կասկածներ կարող էին լինել կատարվողի էության մասին, ապա հիմա փաստերը ակնհայտ են դարձնում իմ և արդեն նաև ընտանիքիս հետ տեղի ունեցող կազմակերպված հաշվեհարդարը։ Սակայն իմ դեպքը, ընդամենը մի օղակն է բռնաճնշումների այն երկար շղթայի, որը վերջին չորս տարիների ընթացքում, բայց մանավանդ վարչակարգի կողմից անփառունակ տանուլ տված պատերազմից հետո, տեղի են ունենում հայրենասեր և արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ՝ շարքային զինվորից սկսած մինչև երկրի նախկին նախագահ։ Այս ամենը տեղի է ունենում արևմտյան բազմաթիվ կառույցների լուռ հայացքի ներքո, որոնք կարծես մոռացել են ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման վերաբերյալ իրենց ֆունդամենտալ հանձնառությունները, և ելնելով միայն իրենց հայտնի աշխարհաքաղաքական նկատառումներից, թողտվությամբ են նայում մեր երկրում ծավալվող ապօրինությունների խրախճանքի վրա»,-Արմավիր քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր հղել Ավետիք Չալաբյանը, որը ընթերցել է Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը: 

«Ավետիք Չալաբյանի կալանավորումը պետք է տագնապի ազդանշան լինի մեր հասարակության՝ դեռևս խորը նիրհի մեջ գտնվող այն հատվածի համար, որը մինչ այժմ չի նկատել այս անարդարությունը կամ պատշաճ ուշադրության չի արժանացրել այն։ Հանրային մեծ հարգանք ունեցող գործչին առանց որևէ հիմքի ազատազրկելը, նրա ազատազրկումն ամեն գնով երկարացնելը, նրա ընտանիքի անդամին հալածելը ոչ այլ ինչ է, քան մեկ անձի բռնապետության հաստատման նշան։ Կոնկրետ այս գործի առնչությամբ ի ցույց է դրվել իշխանության թևերի ուզուրպացիայի հանգամանքը. հրահանգն Ազգային Ժողովին՝ վերաքրեականացնել Ավետիքին մեղսագրվող արարքը և հրահանգները դատարաններին՝ Ավետիքի հանդեպ կիրառել կալանք՝ դրա հիմքի բացակայության դեպքում։ Այս անարդարության հանդուրժումը հարվածելու է բոլոր-բոլորիս»,- ասել է Չալաբյանի գաղափարակից, «Համախմբում» շարժման անդամ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,  Մենուա Սողոմոնյանը: 

Հիշեցնենք, որ Չալաբյանի գործով դատաքննությունը սկսում է ս.թ. հուլիսի 26-ին և պաշտպանական խումբը հրավիրում է ԶԼՄ-ների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը` դռնբաց նիստերին մասնակցության միջոցով հասարակությանը ներկայացնելու գործի բազմաթիվ ապօրինություններն ու աբսուրդայնությունը: 

Ավետիք Չալաբյանի գաղափարները ներակայացված մեկ տեսաշարում` 

Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու