«Բարսելոնայի» նախագահ․ Մենք կյանքի կկոչենք Մեսիին վերադարձնելու ձգտումը
ՍՊՈՐՏԻսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վճռական է տրամադրված անցած ամռանը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ տեղափոխված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին վերադարձնելու հարցում։
«Հասկանալի է, որ Լեոյի կարիերայի փուլը «Բարսելոնայում» չի ավարտվել այնպես, ինչպես կցանկանայինք։ Ես պատասխանատվություն եմ զգում այդ իրավիճակի համար, բայց կարծում եմ՝ դա ժամանակավոր ավարտ էր։
Մենք կյանքի կկոչենք Մեսիին վերադարձնելու ձգտումը։ Մենք բարոյական պարտք ունենք։ Կցանկանայի, որ Մեսիի կարիերայի ավարտը լիներ «Բարսելոնայում», որպեսզի նրան ծափահարեն կյանքի բոլոր հարթություններում»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։
Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



