ԱՄՆ-ում հերքում են տնտեսական անկման փաստը․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան իշխանությունները շարունակում են ժխտել, որ երկրում անկում է, և հրաժարվում են այդ տերմինից։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սպիտակ տանը հերքում են ԱՄՆ-ում անկման փաստը։ Համառորեն իրենցն են պնդում, վիճում են իրենց իսկ լրագրողների հետ, գլուխներն են թափահարում, զայրանում են ու հրաժարվում են պատասխանել հստակեցնող հարցերին այն մասին, թե ինչ է «անկումը»։ Դե հիմա ես կհուշեմ Սպիտակ տան մամուլի քարտուղարին ու ամերիկացի լրագրողներին՝ ինչ է իրականում տեղի ունենում», - նշել է Զախարովան՝ շեշտելով, որ ժամանակին ԱՄՆ-ում տնտեսական դեպրեսիաներն ավարտվեցին այն ժամանակ, երբ երկրում պարզապես դադարեցին կիրառել այդ տերմինը։
«Ինչպես և «խուճապ» բառը տնտեսական ճգնաժամի համատեքստում։ Չկա բառ, չկա խնդիր»,- մեկնաբանել է նա՝ ընդգծելով, որ նույն կերպ են որոշել վարվել նաև այս դեպքում՝ չեղարկելով «անկում» բառը։