Կրակոցներ Սևանի թերակղզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր երեկոյան Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, գրում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր մեկնած իրավապահները զննություն են կատարում՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։
Դեպքի վայր է մեկնել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։ Այժմ իրավապահները ենթադրյալ վիճաբանության վայրն են ճշտում, որտեղից վիճաբանողները հեռացել են։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Որոշ հանգամանքներ ոստիկաններին ու քննիչներին հայտնի է, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին մանրամասներ չեն հրապարակում, հայտնում է կայքը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



