Գերմանիան պետք է պահպանի իր հավասարակշռված դիրքորոշումը Միջերկրական եւ Էգեյան ծովերի հարցում․Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան պետք է պահպանի իր հավասարակշռված դիրքորոշումը Միջերկրական եւ Էգեյան ծովերի հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Hürriyet-ը։
«Մենք ցանկանում ենք, որ Գերմանիան պահպանի իր հավասարակշռված դիրքորոշումը Միջերկրական ծովի արեւելյան հատվածի եւ Էգեյան ծովի հարցում։ Երրորդ երկրները, ներառյալ՝ Գերմանիան, չպետք է լինեն սադրանքի եւ քարոզչության գործիք»,-ասել է Չավուշօղլուն։
«Այո, միջազգային իրավունքի շատ հարցեր բարդ են, բայց դրանցից մի քանիսը նաեւ շատ պարզ են։ Հունական կղզիները՝ Լեսբոսը, Խիոսը, Հռոդոսը եւ շատ այլ կղզիներ, հանդիսանում են հունական տարածք, եւ ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել այդ փաստը»,-ավելի վաղ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



