Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Արթիկ» ՔԿՀ–ից գնացինք դիմավորելու ազատության մեջ հայտնված դաշնակցականներին, նաև իրենց խցերում տեսակցեցի Տարոնին և Գոռ Սարգսյանին, Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն․ Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, հայտնելով, որ  երեկ այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։


«Կեսգիշերն անց էր, երբ դաշնակցական ընկերներիս և Լիլիթ Մանուկյանի հետ վերադարձա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից, որտեղ դիմավորում էինք ազատության մեջ հայտնված մեր սիրելի ընկերներ Արսեն Մարտոյանին և Գևորգ Մուրադյանին։ Գոռ Մաթևոսյանին մերոնց մեկ այլ խումբ դիմավորել էր Նուբարաշենի բանտի մոտ։ Գևորգ Մուրադյանի հետ լուսանկարվելը խորհրդանշական էր։ Մեկում երկուսով ենք, Գյումրիի Կումայրի ոստիկանատան դիմաց, երբ մայիսի 14-ին նա ինքնակամ ներկայացավ իրավապահներին, որպեսզի թույլ չտայինք այս իշխանությունների սիրած սցենարով հերթական մասկի շոու ներկայացումը, հատուկ պատրաստությամբ ինքս էի Գևորգին ուղեկցել Երևանից Գյումրի, ոստիկանություն։ Հիմա էլ ինքս բանտից ուղեկցեցի արդեն ազատություն։

Մինչ տղերքի ազատ արձակման փաստաթղթավորումն էր կատարվում, իրենց խցերում հանդիպեցի Տարոնին ու Գոռին Սարգսյանին։ Դատարանը մերժեց նրանց կալանքից ազատ արձակման միջնորդությունը։ Հետաքրքրական պատկեր էր՝ Գևորգն ու Գոռը ազատվում էին, բայց տխուր էին, որ իրենց հետ դուրս չեն գալու Տարոնն ու Գոռը։ Գոռն ու Տարոնը, որ մնալու էին բանտում, ուրախ էին, որ իրենց զինակից (իրական զինակից) ընկերներից երեքն ազատության մեջ էին հայտնվելու։ Միակ խնդրանքը՝ նոր գրքեր ստանալն էր։ Մասնագիտական, քաղաքագիտական, գեղարվեստական։ Լավ առիթ է ինքնակրթության ու նաև Տարոնի դեպքում դեռ համալսարանական կրթության համար (այլ հարց, որ ԵՊՀ ռեկտորատը մերժել է Տարոնին հնարավորության տալ միջանկյալ քննություններ հանձնել։ Բայց սա առանձին թեմա է, հետո կանդրադառնամ)։ Զրուցելու շատ բան չկար։ Մեկ է, գիտեինք, թե ինչո՞ւ չեն հայտնվելու առայժմ ազատության մեջ։ Գիտեին դատարանի աշխատակիցներից, մինչև ուղեկցող ոստիկաններ ու բանտապահներ։ Պատճառն էլ գիտեին, ու նաև հասկանում էին, որ սրանով մեզ չեն կարող ընկճել, նահանջի տանել։ Միայն մնում է չկայացած, հայրենադավ դիկտատորիկը հասկանա, որ անազատության մեջ պահելով Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն։ Ինձ էլ, ընտանիքիս էլ ավելի են վճռական դարձնում։ Քանի որ երեքս էլ Դաշնակցական ենք, մեր Երդման տերը ու գնում ենք առաջ։ Գոռի ասած՝ Հարսանիք լեռներումն էլ լինելու է։ Բոլոր առումներով»։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք է եղել։ Նույն օրը, Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում, միջադեպ-վիճաբանություն է տեղի ունեցել, որի առթիվ հարուցվել է քրեական գործ և կալանավորվել է հինգ մեղադրյալ։ Նրանցից երեքի՝ ՀՅԴ անդամներ Արսեն Մարտոյանի, Գևորգ Մուրադյանի, Գոռ Մաթևոսյանի խափանման միջոց կալանավորումը երեկ փոխվել է։

Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի