Հայաստանը բարձր է գնահատում Մարոկկոյի հետ ձևավորված բարեկամական կապերը․ Վահագն Խաչատուրյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին երկրի ազգային տոնի՝ Գահակալության օրվա առթիվ:
Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Վերջերս լրացավ Հայաստանի և Մարոկկոյի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը բարձր է գնահատում այս տարիների ընթացքում Մարոկկոյի հետ ձևավորված բարեկամական կապերը:
Լիահույս եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը կնպաստի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության հետագա ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



