Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ է արձակվել կալանքից
ՔԱՂԱՔԱԿԱՆՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին գրառում է արել Տիգրան Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
«Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Տիգրան Խաչատրյանը»,–գրել է պաշտպանը, և հավելել, որ « Քննչական կոմիտեի քննիչը, առաջին ատյանի դատավոր Դավիթ Արղամանյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, հաստատապես տեղյակ լինելով, որ Տիգրանը որևէ հանցավոր արարք չի կատարել, նրան երկու ամիս կանաքի տակ են պահել»։ Պաշտպանը նաև հավելել է, որ այդ անձինք պատասխանատվության են ենթարկվելու։
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



