Իրանի սահմանին 2 զինծառայող է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական Հանրապետության սահմանին 2 սահմանապահ զինվորական է սպանվել: Սահմանապահները սպանվել են շաբաթ օրը Արեւմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս սահմանամերձ շրջանի տարածքում պարեկություն կատարելիս, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Արեւմտյան Ադրբեջան նահանգի սահմանապահ զորքի հրամանատարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Արեւմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս շրջանում, սահմանները հսկելու ընթացքում, սպանվել է սահմանապահ գնդի երկու զինծառայող:
Սալմաս շրջանը արեւմուտքում սահմանակից է Իրաքյան Քրդստանին, իսկ հյուսիս-արեւմուտքում՝ Թուրքիային:
Դեպքի մանրամասները հայտնի չեն: Դրանց մասին ավելի ուշ համապատասխան գերատեսչությունները հայտարարություն կտարածեն:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



