ՆԱՍԱ-ի ղեկավարը քննադատել է Չինաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ օրը չինական հրթիռը անվերահսկելի վերադարձել է Երկիր, հայտարարել են ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները՝ քննադատելով Պեկինին՝ պոտենցիալ վտանգավոր օբյեկտի վայրէջքի մասի» տեղեկությունները չկիսելու համար, գրել է The Guardian-ը։
ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարությունը հաստատել է, որ Long March 5B հրթիռը ներթափանցել է Երկրի մթնոլորտ Հնդկական օվկիանոսի վրայով, սակայն բեկորների հնարավոր ցրման եւ հարվածի վայրի վերաբերյալ բոլոր հարցերը փոխանվցել է Չինաստան:
Հիշեցնեն, որ հրթիռն օգտագործվել էր անցյալ կիրակի`Wentian կոչվող անօդաչու տիեզերանավն արձակելու նպատակով:
ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը քննադատել է Պեկինին՝ ասելով, որ հրթիռի արձակման մանրամասները կիսելուց հրաժարվելը անպատասխանատու եւ ռիսկային քայլ է:
Չինաստանը, իր հերթին, նշել էր, որ ուշադիր հետեւելու է բեկորների տարածմանը՝ շեշտելով, որ դրանք մարդկանց համար վտանգ չեն ներկայացնում: