Պատրաստ եմ անմռունչ կրել ինձ բաժին հասած փորձությունները․ Ավետիք Չալաբյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հանդես է եկել հորդորով` ուղղված հայաստանյան իշխանություններին, կոչ անելով նրանց պահպանել քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մեր բոլոր համաքաղաքացիների, և մասնավորապես իմ իրավունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավետիք Չալաբյանը։
«Իմ խորին երախտիքն եմ հայտնում մեր հոգևոր հայրերին, մասնավորապես, գերաշնորհ Եզրաս Սրբազանին, այս սկզբունքային դիրքորոշման, և կարևոր բարոյական աջակցության համար:
Որպես Հայ առաքելական եկեղեցու խոնարհ զավակ, պատրաստ եմ անմռունչ կրել ինձ բաժին հասած փորձությունները, և հույսով, հավատով ու վճռականությամբ ծառայել մեր երկրում բարու հաղթանակին: Աստված բոլորիս պահապան և առաջնորդ»,-նշել է նա։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



