Ռազմավարական առումով Ռուսաստանը հաղթելու շանսեր չունի. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած քաջության համար և իր ուղերձում ընդգծելով, որ ռազմավարական առումով Ռուսաստանը այս պատերազմում հաղթելու շանսեր չունի։
«Ռազմավարական առումով Ռուսաստանն այս պատերազմում հաղթելու շանսեր չունի։ Եվ մենք պետք է ամուր մնանք, որպեսզի մարտավարական մակարդակներում «ահաբեկչական պետությունը» (չակերտները՝ Tert.am) զգա իր պարտությունը։ Մենք պետք է դիմանանք հարավում, արևելքում և ամենուր, դիմանանք պաշտպանության, դիվանագիտության, քաղաքականության մեջ: Պահպանե՛լ մեր միասնությունը, և ոչ միայն հաղթանակից առաջ, այլև դրանից հետո, որպեսզի որակապես վերականգնենք այն ամենը, ինչ ոչնչացվել է օկուպանտների կողմից։ Ես հավատում եմ, որ մենք կանենք այս ամենը»,- ասել է Զելենսկին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



