Չինաստանը խոստացել է միջոցներ ձեռնարկել Փելոսիի՝ Թայվան այցելելու դեպքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը կանի իր ուժերի ներածին չափով ամեն ինչ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելի Թայվան։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Չժան Ցզյունը։
Այս կերպ նա պատասխանել է հարցին, թե ինչ գործողություններ կարող է ձեռնարկել Պեկինը, եթե Փելոսին այնուամենայնիվ որոշի գնալ նման քայլի։
«Պետք է սպասենք ու տեսնենք: Սակայն մենք կանենք ամեն ինչ մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», - ասել է Ցզյունը։
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



