«Հայկական ժամանակ». «Նաիրիտի» վերագործարկումն ու շահագործումը աննպատակահարմար է նաև գազի ու էլեկտրաէներգիայի թանկ լինելու պատճառով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ««Նաիրիտի» վերագործարկումն ու շահագործումը աննպատակահարմար լինելու կարևորագույն պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում գազն ու էլեկտրաէներգիան ավելի թանկ են, քան այդ ոլորտում մեր մրցակից երկրներում:
Այսպիսի եզրակացության են հանգել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամիսներ շարունակ ուսումնասիրություններ անցկացրած փորձագետները, որոնք պատրաստել և օրերս հրապարակել են ««Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատում» զեկույցը: Ըստ փորձագետների, վերագործարկելու դեպքում «Նաիրիտի» արտադրանքը կունենա աշխարհում ամենաբարձր ինքնարժեքներից մեկը «...էլեկտրաէներգիայի և գազի բարձր գների պատճառով, որոնք ամենաբարձրներից են տվյալ ոլորտում»: Սա հետաքրքիր է այն առումով, որ հատկապես վերջին շրջանում ՀՀ պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանում գազն ու էլեկտրաէներգիան ավելի էժան են, քան այլուր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։