Հերթական սուտը. Պենտագոնը հերքել է Շոյգուի հայտարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնը հերքել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունները Ուկրաինայում ամերիկյան արտադրության HIMARS վեց համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ոչնչացման մասին։ Այս մասին օգոստոսի 3-ին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Թոդ Բրեսեյլին:
«Մենք տեղյակ ենք նախարար Շոյգուի այս վերջին հայտարարություններին, և դրանք հերթական սուտն են»,- ընդգծել է պաշտոնյան։
Բրեսեյլի խոսքով՝ «ուկրաինացիները զարմանալի ճշգրտությամբ և արդյունավետությամբ են օգտագործում ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից տրամադրված ճշգրիտ կառավարվող հրթիռային համակարգերից յուրաքանչյուրը»։
Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանը պարբերաբար պնդում է, որ խոցել է HIMARS-ը, սակայն երբեք ապացույցներ չի ներկայացրել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



