ԼՂ-ում արձանագրվել է հրադադարի 4 խախտում ադրբեջանական զինուժի կողմից՝ զոհվել է 2, վիրավորվել ԼՂ զինված կազմավորումների 14 ներկայացուցիչ․ ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հերթական տեղեկագիրն է հրապարակել Արցախում ԼՂՀ-ի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ երեկվա դրությամբ:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Սարիբաբա և Բուզդուխ բարձունքների, ինչպես նաև Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի 4 խախտում է արձանագրվել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների տասնչորս ներկայացուցիչ։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ այդ միջադեպերը հարթել է։
Շփման գծում փոփոխություն չի արձանագրվել»,- ասված է հաղորդագրության մեջ: