Երևանի Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Opel»-ը և «Mitsubishi»-ն․ կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 6-ին, ժամը 06։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mitsubishi» (վարորդ՝ Ղ. Մ., ծնված 1955 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



