Էրդողանի հետ բանակցություններից հետո Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Կադիրովի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հանդիպել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ։
Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, զրուցակիցները քննարկել են Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր։
Ավելի վաղ Ռամզան Կադիրովը հայտնել էր, որ Պուտինի ու Էրդողանի բանակցությունների ընթացքում ծանոթացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Թուրքիայի ազգային հետախոզության կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



