Կուդրինը կարող է վերադառնալ Ռուսաստանի կառավարություն. Bloomberg
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը բանակցություններ է վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ «այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ» այդ պաշտոնը նորից զբաղեցնելու վերաբերյալ, որպեսզի օգնի հաղթահարել երկրում ստեղծված վատթարացող տնտեսական իրավիճակը: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը` վկայակոչելով աղբյուրներին:
Գործակալության տվյալներով, անցյալ շաբաթ այդ հարցը քննարկելու նպատակով Կուդրինը հանդիպել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Առայժմ պաշտոնական առաջարկ չի արվել, նշել են աղբյուրները:
Ինչպես հիշեցնում է Gazeta-ն, Ալեքսեյ Կուդրինը ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2000–2011 թվերին: Ներկայումս նա Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավարն է, ինչպես նաեւ Ռուսաստանին նախագահին կից Տնտեսական խորհրդի անդամ:



