Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ադրբեջանի թիմերի հետ. Օլիմպիադա
ՍՊՈՐՏՀայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց ընտրանիները շարունակում են պայքարը Համաշխարհային Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ: Այժմ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում կիսում է 2-3-րդ տեղերը:
Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 7 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:
Կանանց հավաքականը նույնպես ուժերը կչափի ադրբեջանցիների հետ: 9-րդ տուրից հետո Հայաստանի կանանց թիմը մրցաշարային աղյուսակում 7-րդն է:
Նախորդ տուրերում ազգային թիմը 7 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա, Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա, Իսրայել, Ռումինիա) և զիջել էր Էստոնիային ու Վրաստանին: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը: