Կիեւը Մոսկվայից նոտա է ստացել ԱԱԳ-ի մասին համաձայնագրի դադարեցման մասին. Յացենյուկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիեւը Մոսկվայից նոտա է ստացել ԱՊՀ-ի շրջանակում ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի դադարեցման մասին: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մենք նախապատրաստել ենք նախարարների խորհրդի ակտերի բոլոր նախագծերը, սպասում ենք, որ Ուկրաինայի նախագահը ստորագրի Ուկրաինայի Արտաքին տնտեսական գործունեության մեջ փոփոխությունների մասին օրենքը: Մենք ՌԴ-ից արդեն նոտա ենք ստացել, որ ՌԴ-ն դադարեցնում է իր մասնակցությունը Ուկրաինայի հետ ԱԱԳ-ին: Հենց ունենանք բոլոր իրավական հիմքերը, եկող տարի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն, ինչի մասին ես արդեն ասել եմ», - ասել է Յացենյուկը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



