«Չելսին» շնորհավորել է Պետր Չեխին
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսին» շնորհավորել է Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխին Պրեմյեր լիգայի ռեկորդի կապակցությամբ։
Չեխը, դարպասն անառիկ պահելով «Բորնմութի» դեմ Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղում, դարձել է Պրեմյեր լիգայում ամենաշատ «չոր» խաղեր անցկացրած դարպասապահը։
Դա 33-ամյա դարպասապահի 170-րդ առանց գոլի հանդիպումն էր Պրեմյեր լիգայում, որում նա անցկացրել է 9 տարի եւ 352 խաղ պահանջվեց ռեկորդ սահմանելու համար: Չեխը գերազանցեց Դեւիդ Ջեյմսի ռեկորդը: Անգլիացի դարպասապահը Պրեմյեր լիգայում 25 տարում անցկացրել է 572 հանդիպում եւ գոլ բաց չէր թողել 169 խաղերում:
Հիշեցնենք, որ մինչեւ «Արսենալ» տեղափոխվելը Պետր Չեխը 2004-2015-ը հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում»:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



