Ահազանգ․ բարձրահարկի կայանատեղիում կասկածելի ճամպրուկ է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆOգոստոսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմանում ԱԻՆ ՓԾ 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 67/2 շենքի 2-րդ հարկի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է կասկածելի ճամպրուկ, գրում է shamshyan.com-ը։
Ժամանել են ԱԻն ՓԾ թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ փրկարարական և ինժեներական ջոկատը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Վարդանյանի գլխավորությամբ։ Տեխզննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։
Գտնվել է ճամպրուկ, որի մեջ եղել է ոսկեջրած իրեր, և չի բացառվում, որ այն քաղաքացիներից մեկինն է, ով այցելել է նշված շենք և այն մոռացել ավտոկայանատեղիում։ Փրկարարներն այն հանձնեցին շենքի անվտանգության աշխատակցին։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



