Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2343 նոր դեպք, մահացել է 49 քաղաքացի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 49 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 142 հազար 564-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 2343 նոր դեպք, 695 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 446 հազար 144 դեպքից 7 մլն 121 հազար 87-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 1499 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 823 հազար 982 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 195 հազար 64 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 30 մլն 312 հազար 477-ի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



