Թուրքիայի արևմուտքում ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ. կա զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արևմուտքում գտնվող Ուշաք քաղաքում ուղևորատար ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ, մեկ մարդ մահացել է, 43-ը՝ տուժել: Տեղեկությունը հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Վթարը տեղի է ունեցել մոտավորապես 03։00-ին։ Իզմիրից Անկարա ուղևորվող ուղևորատար ավտոբուսը բախվել է կցորդիչով բեռնատարին»,– ասել է Ուշաքի նահանգապետ Թուրանա Էրգունը:
Տուժածները տեղափոխվել են «Օզթան» մասնավոր հիվանդանոցի ուսումնահետազոտական հոսպիտալ։
Դատախազությունն արդեն սկսել է միջադեպի հետաքննությունը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



