Գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն
ՍՊՈՐՏԼեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվին երկրորդ ոսկե մեդալը գրանցվեց: Մ17 տարեկան աղջիկների մրցապայքարում փայլուն հանդես եկավ գյումրեցի ծանրորդուհի, 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը:
Նա երկամարտի 167կգ (73+94) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Գյումրեցի մարզուհին արդյունավետ իրացրեց իր բոլոր մոտեցումները և նվաճեց նաև երկու փոքր ոսկե մեդալ:
Հիշեցնենք, որ երեկ ԵԱ պատանեկան առաջնության չեմպիոն էր դարձել գյումրեցի Միքայել Չոլակյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



