ՀԷՑ-ի պարտքը կփակվի ռուսական 200 մլն դոլարանոց վարկից
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՌԴ կողմից ՀՀ ԶՈՒ համար սպառազինություն ձեռք բերելու համար ՀՀ-ին տրամադրվող 200 մլն դոլարի արտոնյալ վարկից 50 մլն դոլարը տրամադրվելու է ՀԷՑ-ին, որպեսզի մարի էլեկտրաէներգիայի արտադրողներին ունեցած իր 23 մլրդ դրամի պարտավարությունները::
Ստացվում է, որ ՀՀ-ն 50 մլն դոլարի պակաս ժամանակակից սպառազինություն կգնի բանակի համար, եւ այդ չափով մեր անվտանգությունը կտուժի, բայց մյուս կողմից՝ հնարավոր կլինի թույլ չտալ էլեկտրաէներգիայի թանկացումը:
ՀԷՑ-ն, իհարկե, այդ գումարը կվերադարձնի բանակին, երբ աուդիտը պարզի, որ թանկացումը հիմնավոր է, եւ մենք սկսենք սպառած էլեկտրաէներգիայի համար ավելի շատ վճարել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



