Չինաստանի ԱԳՆ-ն ուշագրավ կոլաժով մատնանշել է ԱՄՆ-ի վարքագծի երկակի ստանդարտները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը թվիթերյան գրառում է հրապարակել, որում մատնանշել է միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարքագծի երկակի ստանդարտները, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Խոսքը կոլաժի մասին է, որում պատկերված են մի քանի հակամարտություններ, որոնցում անմիջականորեն ներգրավված է եղել Վաշինգտոնը։ Դրանց թվում են Իրաք և Աֆղանստան ներխուժումները, Հարավսլավիայի ռմբակոծումը և Վենեսուելայի դեմ պատժամիջոցների պատերազմը։
Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ի ընկալմամբ նման պահվածքը համարվում է «մարդու իրավունքների պաշտպանություն»։ Մինչդեռ Թայվանի մոտ չինական զորավարժությունները ամերիկացիներին «ագրեսիա և սադրանք» են որակում։
«Միշտ ավելի հեշտ է արդարացում գտնել, քան իրականը գտնելը»,- գրել է խոսնակը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



