Յոնաս Հոֆմանը հեռացել է Դորտմունդի Բորուսիայից
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» 23-ամյա կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը կարիերան շարունակելու է Մենխենգլադբախի «Բորուսիայիում», հաղորդում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարվելու է մոտ 8 միլիոն եվրո: Հոֆմանը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր թիմում է հանդես գալիս 2011 թվականից: Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել է «Մայնցում», սակայն վնասվածքների պատճառով չի կարողացել ինչպես հարկն է դրսեւորել իրեն:
Ընթացիկ մրցաշրջանում Հոֆմանը մասնակցել է Բունդեսլիգայի միայն 4 հանդիպման եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Երիտասարդ ֆուտբոլիստի եւ Մենխենգլադբախի «Բորուսիայի» միջեւ պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչեւ 2020 թվականը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



