Պաշտոնյա. Ռուսաստանը Հայաստանին սարքեր կփոխանցի սննդի մեջ ռադիոակտիվության անալիզի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը Հայաստանին սարքերի համալիր կփոխանցի կենսոլորտում ռադիոակտիվության անալիզի համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Անասնաբուժության եւ ֆիտոսանիտարիայի հանրապետական կենտրոնի (Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կառուցվածքում) տնօրեն Արման Գեւորգյանը:
2015-ի մայիսի 17-ի համաձայնագրով, սարքավորումները կմատակարարվեն մի քանի փուլով, մինչեւ 2017 թվականը: «Երբ կենտրոնի անձնակազմը վերապատրաստվի դրանց հետ աշխատելու համար, մենք կկարողանանք իրականացնել Եվրասիական եւ Եվրոպական միությունների ստանդարտներով պահանջվող հետազոտությունների ամբողջ շրջանակը», - հավելել է Գեւորգյանը:
Այն հարցին, թե արդյոք սարքերը Հայկական ԱԷԿ-ի շրջակա տարածքի վերահսկողության համար են, Գեւորգյան պատասխանեց, որ ոչ միայն:
«Միջազգային պրակտիկան ենթադրում է ենթադրվող աղբյուրից տարբեր հեռավորության վրա գտնվող նմուշների հավաքում: Մենք որպես փորձանմուշ ոչ միայն թարմ մթերքներ կվերցնենք, այլեւ` պահածոյացված, ինչպես նաեւ ջուր եւ հող: Իհարկե շատ բան կախված է երկրի եւ ատոմակայանի աշխարհագրական դիրքից: Բայց խոսք կարող է լինել նաեւ այլ ռադիոակտիվ աղբյուրների մասին եւ պարտադիր չէ` Հայաստանի տարածքում: Անձրեւի եւ քամու հետ դրանք կարող են նաեւ արտասահմանից հայտնվել», - պարզաբանել է Գեւորգյանը:
Սարքավորումները հնարավորություն կտան չափել առավել հաճախ հանդիպող ռոդիոնուկլիդների խտությունները, յոդի 131, ցեզիումի 137-ի, ստրոնացիումի 90-ի եւ այլն:



