Զանգել է ԱԻՆ, ասել` ինքնասպանություն է գործելու. նրան մահացած են գտել Երևանի բնակարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի է հայտնաբերվել, հայտնում է shamshyan.com–ը:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել երեկ` ժամը 20:55-ի սահմաններում:
Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ռ. Վ.-ի դին: Ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սակայն մինչ այդ կինն ինքնասպանություն գործելու մասին ահազանգել է ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չեն հրապարակվում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



