Երևանում 17-ամյա որդին սպանել է մորը
ՎԻԴԵՈՕգոստոսի 12-ին, ժամը 21-ի սահմաններում, 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրը Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում ինքնասպան է եղել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերեցին վարձակալական հիմունքներով ապրող 55-ամյա Ռուզաննա Վարդանյանի դին։ Խոհանոցում հայտնաբերված կնոջ դիակի վրա քերծվածքներ կային, իսկ պարանոցին՝ պարան։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ կնոջը սպանել էր 17-ամյա որդին։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական ստորաբաժանում։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



