Ավելի լավ կլիներ, որ Վաշինգտոնը Զելենսկին ստիպեր վերադառնալ բանակցություններին․ ռուս դիվանագետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնը պարտությունից խուսափելու համար պետք է ստիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին վերադառնալ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների սեղանի շուրջ, վստահ է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ ամերիկյան ղեկավարության այս որոշումը, հավանաբար, ամենաօպտիմալը կլիներ։
«Վաշինգտոնի համար լավագույն լուծումը նվաստացուցիչ պարտությունից խուսափելու համար, ինչպես վերջերս եղավ Աֆղանստանում, կլինի ստիպել Զելենսկին դադարեցնել անիմաստ դիմադրությունը և վերադառնալ բանակցությունների սեղան, քանի դեռ ուշ չէ»,- ընդգծել է ռուս դիվանագետը։
Մոսկվայի և Կիևի միջև հարաբերությունների հնարավոր զարգացման հետ կապված այլ մանրամասներ և ակնկալիքներ Դարչիևը չի հայտնել։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



